ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԻ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ ԱՆԱՉԱՌ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՔՐԸ

PanARMENIAN.Net - Եվրախորհուրդը ոչ մի պատճառ չունի կասկածելու ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի խմբի զեկուցող Անդրեաս Գրոսի օբյեկտիվությանը: Այդ մասին «Թուրան» գործակալությանն է հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քատուղար Վալթեր Շվիմերը` մեկնաբանելով պաշտոնական Բաքվի ելույթները Ադրբեջանի նկատմամբ Գրոսի բացասական-սուբյեկտիվ վերաբերմունքի կապակցությամբ: Մենք ողջունում ենք դրական քայլերը, որ ձեռնարկում է Ադրբեջանի ղեկավարությունը քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ, սակայն մինչեւ հիմնախնդրի վերջնական լուծումը ԵԽ անկախ փորձագետները եւ ղեկավարությունը չեն կարող բավարարված լինել Ադրբեջանում այդ ոլորտում առկա իրավիճակով, նշել է Վ. Շվիմերը: Եվրոպայի Խորհրդի անդամ-երկիրը չի կարող ազդել ԵԽԽՎ մոնիտորինգի խմբում նշանակումների վրա, ընդգծել է ԵԽ Գլխավոր քարտուղարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---