Փետրվարի 27-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Երեւան

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հերթական տարածաշրջանային այցով կժամանեն Երեւան եւ շաբաթ երեկոյան կմեկնեն Ստեփանակերտ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Երեւանում Ֆրանսիայի դեսպանության մամլո ծառայությունում: Երկուշաբթի օրը համանախագահները կվերադառնան Երեւան, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի ղեկավարության հետ:



Դեսպանությունում դեռեւս դժվարացան հաղորդել` արդյոք Երեւանում տեղի կունենա միջնորդների մամլո ասուլիսը:
 Ուշագրավ
---