ԱԱԽ ղեկավարը գերմանացի պատգամավորին ծանոթացրել է 2009-2011թթ. համար Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի հետ27 փետրվարի 2009 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 27-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Բունդեսթագի պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարկոս Մեքելիին եւ ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Մելանի Մոլթմանին:Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրերին: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասդարյանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի շրջանակում 2009-2011թթ. իրականացվելիք գերակա ուղղությունները: Անդրադարձ է եղել նաեւ վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միտումներին: Արթուր Բաղդասարյանը բարձրաստիճան հյուրին հրավիրել է մասնակցելու մայիսին Երեւանում կայանալիք «Անվտանգությունը Կովկասում» համաժողովին, որին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀԱՊԿ անդամ եւ ԵԱՀԿ մի շարք երկրների ներկայացուցիչներ, հաղորդում է ԱԱԽ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |