Ստեփան Դեմիրճյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար: Ինչպես հայտարարել է Ս.Դեմիրճյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, լուրերն այն մասին, թե նա մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին, չեն համապատասխանում իրականությանը: «Այդ թեմայով քննարկումներ չեն եղել ո'չ Հայ ազգային կոնգրեսում, ո'չ էլ մեր կուսակցությունում»,-նշել է նա: Ըստ Ս.Դեմիրճյանի, այս պահի դրությամբ պարզ է միայն, որ ՀԱԿ-ը միասնական թեկնածու կառաջադրի Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---