ՀԱՊԿ ՕԱՀՈՒ ձեւավորման հարցերը քննարկվեցին Ն.Բորդյուժայի եւ Ս.Օհանյանի հանդիպմանը 2 մարտի 2009 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 2-ին ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) ստեղծման մեխանիզմները:Այնուհետ- ՀԱՊԿ քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի նախագծերը: ՕԱՀՈՒ ստեղծման մասին որոշումն ընդունվել է Մոսկվայում փետրվարի 4-ին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |