Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը,/b> հանդիպել է Իտալիայի արտգործնախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մոնտիկայի հետ: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը եւ նշեց, որ այդ հարաբերություններն ո 6 մարտի 2009 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հանդիպել է Իտալիայի արտգործնախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մոնտիկայի հետ: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը եւ նշեց, որ այդ հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկարներ եւ լուրջ ներուժ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ քաղաքական երկխոսության խթանման տեսանկյունից հայ-իտալական բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը: Ալֆրեդո Մոնտիկան ընդգծեց, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ իր այցը միտված է հենց այդ նպատակի իրականացմանը: Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան երկու երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ: Քննարկվել է նաեւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» առաջարկը ու արձանագրվել, որ այդ ձեւաչափով համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի Եվրոպական կառույցների եւ ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպմանն անդրադարձ եղավ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |