Հայ-սլովակական հարաբերությունների պոտենցիալն իր ամբողջ ծավալով չի օգտագործում 6 մարտի 2009 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը բավական բարձր է: Հայ-սլովակական հարաբերությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն, բայց այն դեռեւս չի օգտագործվում իր ողջ ծավալով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար, Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԱՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը: «Երեւանն ու Բրատիսլավան ունիկալ գործընկերներ են: Սլովակիան միշտ աջակցել է Հայաստանին միջազգային կազմակերպություններում: 2004թ. այդ երկրի խորհրդարանը ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման վտանգին»,- նկատել է Աշոտ Գրիգորյանը:Ինչպես նշել է Աշոտ Գրիգորյանը, ներկայումս ԱՀՄՖ-ն Սլովակիայի հետ դիտարկում է ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստան եւ Ղարաբաղ ներկրելու հարցը : «Սլովակիան ծրագրում է վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղում 2 հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար»,- հաղորդել է Աշոտ Գրիգորյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |