ՀՀ կառավարությունը մնացել է առանց տեղեկատվության վարչության ղեկավարի, իսկ վարչապետը` առանց մամլո քարտուղարի11 մարտի 2009 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունըմնացել է առանց տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի, իսկ վարչապետը` առանց մամլո քարտուղարի: Հայաստանի վարաչպետ Տիգրան Սարգսյանը ստորագրել է մամլո քարտուղար Դիանա Մնացականյանին եւ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը:ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդման համաձայն, պաշտոններից ազատելու մասին որոշումները կայացվել էին համապատասխանաբար մարտի 5-ին եւ 10-ին Նախկինում հաղորդվել էր, որ Դիանա Մնացականյանը որոշել է վերադառնալ Հանրային հեռուստատեսության արտաքին կապերի պատասխանատուի իր նախկին աշխատատեղը: Իսկ Մերի Հարությունյանը հայտարարել էր, որ պատրաստվում է աշխատել նախագահի վարչակազմում ` առանց պարզաբանելու թե հատկապես որ պաշտոնում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |