Խաչիկ Գալստյան. Հայաստանի «սրտի»` Երեւանի համար լավագույն քաղաքապետը բժիշկ-սրտաբանն է11 մարտի 2009 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Երեկ արդեն հայտնի էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Երեւանի ավագանու պաշտոնի թեկնածուների ցուցակը կգլխավորի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Այն սպասումները, որ այսօրվա մամլո ասուլիսին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը պարզություն կմտցնի կուսակցության մնացած թեկնածուների հարցում, չարդարացան: Գալստյանը հայտնեց, որ իրենք դեռեւս ունեն միայն ցուցակի առաջնորդի անունը, իսկ մնացածները հայտնի կդառնան առաջիկա քննարկումներից հետո:Դրա հետ մեկտեղ Խաչիկ Գալստյանը փոխաբերական իմաստով բացատրեց, թե ինչու է հենց առողջապահության նախարարը գլխավորելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ցուցակը: Հարություն Քուշկյանը բժիշկ-սրտաբան է, եւ քանի որ Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է, կուսակցությունը որոշել է առաջադրել նրան քաղաքապետի պաշտոնում: Գալստյանի խոսքով, սկզբում քննարկվում էին այդ պաշտոնի մոտ 10-12 թեկնածուներ: «Այս ընտրություները շատ կարեւոր են մեր կուսակցության համար, քանի որ բնակչության 1/3 կենտրոնացած է Երեւանում, եւ անտրամաբանական կլիներ, եթե մեր կուսակցությունը, որը երկրորդն է խորհրդարանում, խաղից դուրս մնար»,- հայտնել է նա: Խաչիկ Գալստյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնում Գագիկ Բեգլարյանի նշանակումը բնական քայլ է համարում իշխող Հանրապետական կուսակցության կողմից: Նա նաեւ նկատեց, որ պայքարը փոքր-ինչ անհավասար է լինելու, բայց գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ այն թեկնածուները, որոնք արդեն զբաղեցնում են որեւէ պաշտոններ, հնարավորություն ունեն որոշակի միջոցներ եւ մեխանիզմներ օգտագործելու: Ամեն դեպքում, Խ.Գալստյանի խոսքով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է քաղաքապետի ընտրություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |