Վահե Գաբրիելյանը Մարգարետ Թետչերին հրավիրել է Հայաստան11 մարտի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը հանդիպեց ՄԹ նախկին վարչապետ բարոնուհի Մարգարետ Թետչերին` 1988թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի 20 ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից տրված շնորհակալագիրը հանձնելու նպատակով: Հանդիպման ընթացքում դեսպան Գաբրիելյանը տիկին Թետչերին փոխանցեց ՀՀ կառավարության եւ ժողովրդի երախտագիտությունը 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերած անգնահատելի աջակցության համար, անդրադարձավ նման հրատապ եւ առատաձեռն օժանդակության բարոյական կարեւորությանը, ինչպես նաեւ ՄԹ նախկին վարչապետին տեղեկացրեց բրիտանական կառավարության միջոցներով Գյումրիում կառուցված Լորդ Բայրոնի անվան դպրոցի եւ ՄԹ Հաքնել քաղաքի Հոլգեյթ դպրոցի բարեկամական, մինչեւ օրս շարունակվող կապերի մասին: Տիկին Թետչերը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ կառավարության շնորհակալագրին արժանանալը եւ ծավալված մտերմիկ զրույցի ընթացքում վերհիշեց 1990թ. հունիսին Հայաստան կատարած իր այցելությունը, հետաքրքրվելով այսօրվա Հայաստանի տնտեսական եւ քաղաքական վիճակի, նվաճումների եւ երկրի առաջ ծառացած մարտահրավերների մասին: Հանդիպման ավարտին դեսպան Գաբրիելյանը Մարգարեթ Թետչերին հրավիրեց կրկին այցելել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |