ՀԱԿ-ում ընկալումով են մոտեցել «Ժառանգության» որոշմանը

PanARMENIAN.Net - «Մենք շատ ենք ցավում, որ ոչ միայն չստացվեց կազմել «ժառանգություն» կուսակցության հետ համատեղ ցուցակ, այլեւ որ «ժառանգություն» կուսակցությունը հրաժարվեց մասնակցել Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ում ընկալումով են մոտեցել «Ժառանգության» որոշմանը:



Ինչպես նշել է Մուսինյանը, ճիշտ չի լինի բացատրել, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկել ՀԱԿ եւ «Ժառանգությունը» համագործակցության հաստատման համար: «Բոլոր բանակցություններն էլ ենթադրում են որոշակի գաղտնիություն, եւ ես չեմ կարող հրապարակել որեւէ փաստեր»,- հայտնել է նա:



Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է ընդունել քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու մասին, քանի որ չկարողացավ համաձայնության գալ ՀԱԿ-ի հետ: «Ցածր քաղաքական մշակույթի պայմաններում ընդդիմության մասնակցությունը երկու առանձին բլոկերով կհանգեցնի բախման, որից կտուժի ինչպես ընդդիմությունը, այնպես էլ ինքը` ժողովուրդը»,- ասվում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---