Հայաստանի ԱԳՆ ղեկավարը արաբ եւ հրեա լրագրողներին ծանոթացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնությունների հետ

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ մի խումբ հրեա եւ արաբ լրագրողների հետ, որոնք Հայաստան են ժամանել Եվրոպական Միության կողմից հովանավորվող «Լրագրողների ցանց» ծրագրի շրջանակներում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Հայաստան են ժամանել մոտ 30 արաբ եւ հրեա լրագրողներ: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի եւ Միջին Արեւելքի երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները եւ դրանց խորացման հեռանկարները: Հանդիպմանը, որին ներկա էին Միջին Արեւելքի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արծարծվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, արցախյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող բազմաթիվ հարցեր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---