Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը չի մասնակցելու Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին

PanARMENIAN.Net - Երեւանին այնպիսի քաղաքապետ է հարկավոր, որը մայրաքաղաքին կվերադարձնի իսկական տեսքը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը: «Մենք մանրամասն դիտարկել ենք «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրինագիծը եւ երկրի խորհրդարանին ներկայացրել մեր նկատողությունները: Բայց մեր առաջարկները չեն քննարկվել Հայաստանի օրենսդրական մարմնում: Այդ օրենքի անկատարության պայմաններում ՀԴԿ նպատակային է համարել չմասնակցել մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններին»,- հայտնել է Արամ Սարգսյանը:



Նրա խոսքով, Երեւանի քաղաքապետ պետք է լինի մի մարդ, որն ի զորու է լուծել մայրաքաղաքի առջեւ ծառացած խնդիրները, մասնավորապես` բնապահպանական: «Եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերը մեզ չբավարարեն, չի բացառվում, որ ՀԴԿ չգնա քվեարկության: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպիսի նախընտրական ծրագրեր կներկայացնեն քաղաքական ուժերը»,- նկատել է ՀԴԿ առաջնորդը: Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները մեծ ֆինանսական միջոցներ են ծախսելու նախընտրական քարոզարշավի ընթացքում, բայց կգա մի ժամանակ, երբ կմրցակցեն ոչ թե գումարները, այլ թեկնածուների նախընտրական ծրագրերը: Դրա հետ մեկտեղ, Արամ Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել Երեւանի քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության որոշումը` ընդգծելով, որ ճիշտ չի լինի, երբ մի կուսակցության առաջնորդը քննարկի կամ նկատողություններ կատարի մեկ այլ կուսակցության քայլերին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---