Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն. Ղարաբաղը կատարելապես իրագործել է իր ինքնորոշման իրավունքը

PanARMENIAN.Net - Հայաստանի առջեւ ծառացած չի ամեն անգամ ԼՂՀ անկախության հռչակման փաստը կրկին հաստատելու խնդիրը: Իրավական տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը կատարելապես իրագործել է իր ինքնորոշման իրավունքը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը: «Այսօր մեզ անհանգստացնում է այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն անցնում է ոչ թե իրավական, այլ` քաղաքական դաշտում: Դա կարող է փակուղի տանել հակամարտության կողմերին»,- հայտնել է Արամ Սարգսյանը:



Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավարի խոսքով, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի լավատեսական հայտարարություններին, պաշտոնական Երեւանն ու Բաքուն դժվար թե մոտ ապագայում փոխզիջման հասնեն ղարաբաղյան հիմնախնդրում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---