Մուսինյան. Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ցանկացած պաշտոն զբաղեցնել «երկրում ժողովրդավարությունը վերականգնելու համար»24 մարտի 2009 - 21:50 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի իշխանությունները շատ բարդ իրադրության մեջ են, քանի որ հասկանում են, որ հանրությունը նույնպես գիտակցում է Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրությունների բացառապես քաղաքական բնույթը, իսկ քաղաքական պլատֆորմի վրա բոլոր գործընթացներում իշխանությունները միշտ էլ ջախջախիչ պարտություններ են կրել»,- հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը:Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ իշխանությունները երկու տարբերակ ունեն` կամ ընդունել սեփական պարտությունը Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններում, կամ էլ կրկին զբաղվել տոտալ կեղծիքներով եւ ճնշումներով: «Քիչ ժամանակ է մնացել, եւ մենք կտեսնենք, թե որ տարբերակը կընտրեն իշխանությունները: Ես մոտավորապես կռահում եմ, թե որը»,- հայտնել է նա: «Մեզ չեն հետաքրքրում ընտրություններին մասնակցող կուսակցությունների քանակը կամ նրանց ցուցակները, քանի որ մենք ունենք միայն մեկ հիմնական մրցակից` գործող իշխանությունները»,- հայտնել է նա եւ նշել, որ Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններն անցյալ տարի սկսած պայքարի շարունակությունն են: Դրա հետ մեկտեղ Մուսինյանն ընդգծել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ցանկացած պաշտոն զբաղեցնել «երկրում սահմանադրական իրավունքն ու ժողովրդավարությունը վերականգնելու համար»: «Եթե իշխանությունները քաղաքական հասունություն ցուցաբերեն եւ անցկացնեն ազնիվ ու արդար ընտրություններ, կարեւոր չէ, թե ով կհաղթի` թեկուզ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը: Դա շատ լուրջ քայլ կլինի երկրում ներքին քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար»,- հայտնել է Մուսինյանը: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |