Հայաստանում հարգել են Անդրանիկ Մարգարյանի հիշատակը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին: Երկրի` երկու տարի առաջ վախճանված վարչապետի հիշատակը հարգել են նաեւ Հայաստանի կառավարության անդամները` Հայաստանի գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ եւ Ազգային Ժողովի ներկայացուցիչները` խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրամյանի գլխավորությամբ:



Անդրանիկ Մարգարյանը սրտի կաթվածից վաղաժամ մահացավ 2007թ. մարտի 25-ին:



Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հուլիսի 12-ին Երեւանում: 1968թ.-ից եղել է ապօրինի Ազգային Միավորված կուսակցության անդամ, 1973թ.-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: Հանդիսացել է կառավարող Հանրապետական կուսակցության անդամ: 1995-1999թթ. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առաջին հավաքի պատգամավոր: 1999թ.-ից Ազգային Ժողովի պատգամավոր, «Միություն» կուսակցության ղեկավար: 2000թ. մայիսից մինչեւ 2007թ. մարտ գլխավորել է Հայաստանի կառավարությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---