ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում բացվել է ԱՊՀ երկրների առողջապահության ոլորտում համագործակցության խորհրդի 14-րդ նիստը: Նիստի մասնակիցները քննարկում են, մասնավորապես, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, մալարիայի կանխման, վտանգավոր ապրանքների բժշկական գնահատման հարցերը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ փոխհարաբերությունները: Նիստի մասնակիցներին ուղղված իր դիմումում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ նիստը թույլ կտա էլ ավելի խորացնել ԱՊՀ երկրների առողջապահության մարմինների միջեւ համագործակցությունը: Նրա խոսերով` դա ավելի կարեւոր է անցողիկ շրջանում, երբ փորձի փոխանակումը հնարավորություն կտա ճիշտ որոշել առողջապահության համակարգի զարգացման առաջնային խնդիրները:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---