ՆԱՏՕ-Ի ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԳԵՐԱԶԱՆՑ ԴՐՍԵՎՈՐԵՑԻՆ

PanARMENIAN.Net - Վրաստանում այսօր ավարտվել են 'Cooperative Best Effort-2002" բազմազգ խաղաղարար զինավարժությունները ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որոնց մասնակցել է նաեւ հայկական խաղաղարար գումարտակը: Ինչպես հաղորդել են Հայաստանի Պաշտպանության նախարարությունում, հայ զինծառայողները առաջատար են եղել մասնակիցների շրջանում եւ ցուցաբերել են պատրաստվածության բարձր մակարդակ: Նախօրեին զինավարժությունների շրջանակներում կայացել է «պատվավոր հյուրերի օր», որին մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանը: Նշենք, որ ՆԱՏՕ-ի հաջորդ նման զինավարժությունները տեղի կունենան մյուս տարվա ամռանը Հայաստանում:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---