«ՉԱՐԺԵ ՄՏՆԵԼ ԲԱՆԱՎԵՃԵՐԻ ՄԵՋ», ՆՇԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ` ԽՈՍԵԼՈՎ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - «Մենք քննարկել ենք մի քանի տարբերակներ, թե ինչպես վերջ տալ մի հակամարտության, որը, ցավոք սրտի, չափազանց երկար ժամանակ գոյություն ունի Անդրկովկասում»: Ստամբուլում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո, նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: Գրիբկովի խոսքերով, համանախագահների որոշումը Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հանդիպելու վերաբերյալ, պայմանավորված է նրանով, որ նախագահների հետ նրանք վերջին անգամ հանդիպել են բավականին վաղուց` երեք ու կես ամիս առաջ: Դա բավականին մեծ ժամկետ է, նշել է Գրիբկովը` ավելացնելով, որ անհրաժեշտ է թարմացնել որոշ գաղափարներ: «Մենք գտնում ենք, որ դա լավ պրակտիկա է, որը հարկավոր է շարունակել, քանի որ առանց երկու պետությունների ղեկավարների բարի խորհուրդների եւ հանձնարարականների մեզ, իհարկե, դժվար կլինի առաջ ընթանալ»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը: «Փարիզյան սկզբունքների» մասին Հեյդար Ալիեւի վերջին հայտարարությունների վերաբերյալ, Գրիբկովը նշել է.«Չարժե տարբեր տեսակի բանավեճերի մեջ մտնել: Մենք ելնում ենք նրանից, որ այժմ երկու նախագահենրը ինտենսիվ աշխատանք են տանում, որը, թերեւս, միշտ չէ, որ երեւում է: Դա արվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ինչ-որ կերպ մոտեցնելու նպատակով»,- ընդգծել է Գրիբկովը: Միեւնույն ժամանակ նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե կարող են արդյոք հակամարտության մոտալուտ կարգավորմանը խանգարել առաջիկա նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում: Ինչ վերաբերում է երկու նախագահների նոր հանդիպման հնարավոր ժամկետներին, համանախագահը խորհուրդ է տվել դիմել այդ հարցով պետությունների ղեկավարներին:



Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---