Երեւանի ու Անկարայի միջեւ երկխոսությունը չպետք է խանգարի հայերի կոտորածի դատապարտմանը20 ապրիլի 2009 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Ադանայի 1909թ. իրադարձությունները հնարավոր չէ մոռանալ: Պետք է միշտ հիշել անցյալի իրադարձություններն ու դատապարտել մարդկության դեմ հանցագործությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայ պատմաբան, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը: «Ադանայի հայկական ջարդերի հարյուրամյակին նվիրված գիտաժողովի անցկացումը ապրիլի 24-ի շեմին կարեւոր իրադարձություն է: Անհրաժեշտ է մշտապես հիշեցնել միջազգային հանրությանն այն մասին, թե ինչ է կատարվել 100 տարի առաջ Ադանայի հայ բնակչության հետ: Հաշված օրեր են մնացել մինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը հայ համայնքին եւ այս գիտաժողովը եւս մեկ անգամ կհիշեցնի Բարաք Օբամային Հայոց ցեղասպանության մասին»,-նշել է պրոֆեսորը: Ըստ Կլոդ Մութաֆյանի, երկխոսությունն Երեւանի ու Անկարայի միջեւ չպետք է խանգարի նրան, որ մարդիկ հիշեն ու դատապարտեն հայերի կոտորածն Ադանայում եւ Օսմանյան կայսրության մյուս քաղաքներում: «Սա մեր անցյալն է եւ ոչինչ չի կարող խանգարել մեզ հիշել մեր պատմության մռայլ էջերը»,-հայտարարել է հայ պատմաբանը: 1909թ. ապրիլի 1-ին Կիլիկիայի Ադանա քաղաքում սկսվեց հայերի կոտորածը: Չորս օրում շուրջ 30 հազար հայ սպանվեց: Ապրիլի 12-ին կանոնավոր զորքերը մտան քաղաք եւ ջարդը վերսկսվեց: Եվ սա ընդամենը մեկ տարի անց այն բանից, երբ հայերը սատարեցին երիտթուրքերին հեղափոխության ժամանակ` հույս ունենալով, որ նոր ղեկավարությունը ինչ-որ կերպ կբարելավի հայերի վիճակը Արեւմտյան Հայաստանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |