Անկարան հստակ ազդակ է հաղորդել Բարաք Օբամային`«մի միջամտեք Հայաստանի հետ մեր գործերին»23 ապրիլի 2009 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Զարմանալի չէ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհային քարտեզի մասին հայտարարությունն արվեց ապրիլի 24-ից մեկ օր առաջ, երբ ողջ աշխարհի հայերը հիշում են Հայոց ցեղասպանության զոհերին: Սա Անկարայի հստակ ուղերձն էր, ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` չմիջամտել հայ-թուրքական մերձեցման գործընթացին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել թրքագետ Արտակ Շաքարյանը: «Թուրքիան հստակ ազդակ է հաղորդել Բարաք Օբամային եւ այլ երկրների ղեկավարներին`«մի միջամտեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-ընդգծել է Արտակ Շաքարյանը: Հայ թրքագետը համոզվածություն է հայտնել, որ առաջիկայում հազիվ թե հնարավոր լինի լուրջ առաջընթաց ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում: «Կտրուկ առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններոմ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունից հետո չի լինի: Չի բացառվում, որ մինչ Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղի սկիզբը Անկարան կորոշի մեկ շաբաթով բացել սահմանը, սակայն դա լոկ քաղաքական ժեստ է լինելու, ոչ ավելին»,-ասել է Շաքարյանը: 2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ: Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |