Ամերիկայի Հայկական Համագումարը հայ-թուրքական սահմանի բացման կողմնակիցն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւն արդեն օժանդակել են 101 կոնգրեսականներ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Ամերիկայի Հայկական Համագումարի` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գծով տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «ԱՀՀ գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի բանաձեւը որքան հնարավոր է շատ աջակցություն ստանա ԱՄՆ Կոնգրեսում»,- նշել է Արփի Վարդանյանը: Նրա խոսքով, ԱՄՆ հայկական համայնքն անհամբերությամբ սպասում է ապրիլի 24-ին նախագահ Բարակ Օբամայի ուղերձին եւ հուսով է, որ ամերիկյան նախագահը կկատարի իր խոստումը եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:



Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին` ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը հայտնել է, որ Համագումարը բացման կողմնակիցն է: «21-րդ դարում փակ սահման չպետք է լինի: Հայաստանի եւ Թուրքիայի սահմանամերձ շրջանները միայն կշահեն դրանից: Բայց, անկասկած, Հայաստանը պետք է հաշվի առնի սահմանի բացման բոլոր դրական եւ բացասական կողմերը»,- նկատել է Արփի Վարդանյանը` ավելացնելով, որ Անկարան պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---