«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրվել են 700 ուսանողներով

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին տեղի է ունեցել կուսակցական տոմսերի հանձնում ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի 700 ուսանողների, որոնք ցանկություն են հայտնել անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Հանդիսավոր պայմաններում երիտասարդներին շնորհավորել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկայնը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել միջոցառման համակարգող Տիգրան Պետրոսյանը, երիտասարդները կմասնակցեն կուսակցական կյանքի տարբեր ոլորտներին: Երիտասարդներին կուսակցական կյանքում ներգրավելու դրական նշանակության մասին իր կարծիքն է հայտնել նաեւ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Այսօր մենք փորձում ենք ապահովել առողջ սերնդափոխություն, ինչը շատ կարեւոր է կուսակցական եւ քաղաքական կյանքի համար»,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
---