Գրեթչեն Բարուն. Ես հույս ունեմ, որ Օբաման ճիշտ քայլ կանի եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը24 ապրիլի 2009 - 14:36 AMT PanARMENIAN.Net - «Ես հույս ունեմ, որ Բարաք Օբաման ճիշտ քայլ կանի եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը», - PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց «Singing Men of Oklahoma» տղամարդկանց երգչախմբի երեւանյան համերգների հովանավոր, ամերիկացի բարեգործ Գրեթչեն Բրաունը :Նրա խոսքերով, շատ ամերիկացիներ տեղյակ չեն Հայոց ցեղասպանության փաստի մասին: «Ես անձամբ Ցեղասպանության մասին իմացել եմ լոկ մի քանի տարի առաջ եւ ցանկանում եմ, որպեսզի ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանութայն փաստը», - ասել է նա: Գրեթչեն Բրաունը նշել է, որ ոչ միայն ամերիկացիները չգիտեն այդ մասին, այլեւ աշխարհի շատ այլ երկրների բնակչությունը: Այդ առնչությամբ Բրաունն ավելացրել է, որ Երեւան «Singing Men of Oklahoma» տղամարդկանց երգչախմբի ժամանման եւ այստեղ բարեգործական համերգների կազմակերպման հիմնական նպատակն աջակցելն է այն բանին, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը: «Ես ցանկանում եմ, որպեսզի ողջ աշխարհը կանգնի Հայաստանի կողքին», - ասել է նա: Բրաունի խոսքերով, բարեգործական համերգներում ներառված են նաեւ Հայոց ցեղասպանութայն զոհերի հիշատակին նվիրված երգեր, որոնք կհնչեն երգչախմբի բոլոր համերգներում: Ծագումով ամերիկուհի Բրաունը հպարտություն է հայտնել, որ ապրում է Հայաստանում: «Ես հպարտ եմ, որ ապրում եմ Հայաստանում եւ խոսում եմ հայերեն», - ասել է Գրեթչեն Բրաունը: Ապրիլի 18-ից մինչեւ 25-ը Հայաստանում ընթանում են «Singing Men of Oklahoma» տղամարդկանց երգչախմբի 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բարեգործական համերգները: Երգչախումբը գոյություն ունի արդեն 52 տարի եւ կազմված է 800 մարդուց, գործում է նաեւ կանանն երգչախումբ: Հայաստանում համերգներին մասնակցում է երգչախմբի 270 անդամ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |