Երեւանում զարթուցիչների ղողանջով Օբամային հիշեցրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը24 ապրիլի 2009 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին հայկական Hayland.Am սոցիալական կայքի անդամները հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ «Արթնացեք» կարգախոսով միջոցառում անցկացնելու նպատակով: Զարթուցիչների խորհրդանշական ղողանջով Hayland-ի «բնակիչներն» որոշել էին հիշեցնել Միացյալ Նահանգներին, հանձինս նրա նորընտիր նախագահ Բարաք Օբամայի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը: Hayland.am-ին միացան նաեւ մի շարք հասարակական եւ երիտասարդական կազմակերպություններ: Միջոցառման մասնակիցները կրում էին` «Եկել է փոփոխությունների ժամանակը», «Որտե՞ղ են փոփոխությունները» , «Միացեք ճշմարտությանը, ճանաչեք ցեղասպանությունը», «Հիշիր խոստումդ, ճանաչիր ցեղասպանությունը» գրություններով պաստառներ: Չնայած հորդառատ անձրեւին, մասնակիցները լուռ կանգնեցին դեսպանատան առջեւ այնքան, մինչեւ ժամը երկուսին 100 զարթուցիչ ազդարարեցին «փոփոխությունների ժամանակը»: Ակցիայի ավարտին մասնակիցներն ի նշան հույսի օդապարիկներ արձակեցին` «Երբ է գալու փոփոխությունների ժամանակ» գրվածքներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |