Սերժ Սարգսյան. Հայաստանը չէ, որ ԱՄՆ-ին դրդում է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը չէ, որ Միացյալ Նահանգներին դրդում է ճանաչելու ցեղասպանությունը: Այս մասին Ռուսաստանի Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Միացյալ Նահանգները Օսմանյան կայսրությունում ունեցել են դիվանագետներ, միսիոններներ, գործարարներ, ունեցել են ապահովագրական ընկերություններ եւ Միացյալ Նահանգների համար որեւէ կասկած չկա` ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Նրանք հավելյալ փաստերի կարիք չունեն»,-ասել է ՀՀ նախագահը:



Ըստ Հայաստանի նախագահի, աշխարհում չկա մի հայ, ով համոզված չլինի ցեղասպանության փաստի մեջ, եւ յուրաքանչյուր հայ ձգտում է այս խնդրին նայել արդարության տեսանկյունից: Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների արդեն 42 նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Ուզում եմ հիշեցնել, որ երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պարբերաբար քննարկվում է Հայոց ցեղասպանության խնդիրը, գրեթե առանց բացառության, բոլոր կոնգրեսականներն էլ ասում են, որ ցեղասպանություն եղել է: Ուղղակի այդ կոնգրեսականների մի մասն ասում է, որ այո` ցեղասպանություն եղել է, եւ Միացյալ Նահանգները պարտավոր է ճանաչել այդ եղելությունը, իսկ մյուս մասն ասում է, որ այո, եղել է, բայց այսօր Միացյալ Նահանգների ազգային շահերից չի բխում ցեղասպանության ճանաչումը»,-ասել է Ս.Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---