Սերժ Սարգսյան. ԱՊՀ-ն չի սպառել իր ռեսուրսները

PanARMENIAN.Net - ԱՊՀ-ն չի սպառել իր ռեսուրսները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Russia Today ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է լինել այնպիսին, ինչպիսին նրան ուզում են տեսնել անդամ պետությունները: Մենք 70 տարի ապրել ենք մեկ պետության կազմում, իսկ շատ երկրներ մինչ այդ տասնամյակներով եղել են Ռուսական կայսրության կազմում: Միանգամից այդ կապերը կտրելը չեմ կարծում, որ ճիշտ եւ արդյունավետ կլիներ»,- նշել է Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանի խոսքերով, տասնամյակների եւ հարյուրամյակների ընթացքում ձեւավորվել են բազմապիսի կապեր, որոնք միայն օգտակար կարող են լինել: «Իհարկե, այստեղ շատ բան կախված է Ռուսաստանից: Եթե Ռուսաստանում կարծում են, որ ԱՊՀ-ն անհրաժեշտ եւ կարեւոր կառույց է, ապա այդ դեպքում ԱՊՀ-ի ռեսուրսներն անկասկած մեծանում են»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---