Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը կարողանալու է երիցս բոլորին զարմացնել իր ձեռքբերումներով24 ապրիլի 2009 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես PanArmenian.Net-ին հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշվում է.«Սիրելի հայրենակիցներ, Այսօր` ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք այն մարդկանց համար , ովքեր դարձան անասելի - աննկարագրելի ոճրի զոհ: Այսօր չենք կարող չհիշել նաեւ նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը: Նրանց, ովքեր անցնելով պարտադրված արտագաղթը - արհավիրքներն` իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում կամ սփյուռքում: Նրանց, ովքեր իրենց աննկուն կամքով պայքարեցին հանուն կյանքի: Նրանց, ովքեր վառ պահեցին իրենց հայ ինքնությունն ու անունը: Նրանց, ովքեր ծնեցին զավակներ, թոռներ, ծոռներ: Նրանց, ովքեր դաստիարակեցին իրենց ժառանգներին մարդ եւ հայ: Գրեթե հարյուր տարի է անցել: Սակայն ոչինչ չի մոռացվել: Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնց խորհրդարանները պաշտոնապես ճանաչել - դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մենք շարունակելու ենք արթնացնել մարդկության խիղճը, որպեսզի նման ոճիրներ չիրականացվեն աշխարհի - որ-է ժողովրդի հանդեպ: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ժխտողները -ս մեկ անարդարություն իրականացնեն: Չպետք է թույլ տանք, որպեսզի միայն հայ լինելու համար սպանված մարդկանց հիշատակն անարգվի Մեծ Եղեռնի ոճրի մերժմամբ: Դա է Հայոց ցեղասպանության հանդեպ մեր առաջնահերթ հանձնառությունը: Հայաստանի պետությունը հայ ժողովրդին պաշտպանող վահանն է, հայության հույսն ու ապավենը: Վստահ եմ, որ ցեղասպանություն վերապրած մեր ժողովուրդը կարողանալու է երիցս բոլորին զարմացնել Հայաստանի ձեռքբերումներով: Նայելով մեր անցած պատմական ճանապարհին` համոզվում եմ, որ հայությունն իր միասնական ջանքերով կարող է հաղթահարել այսօր մեր առջ- ծառացած բոլոր դժվարությունները», - նշվում է ուղերձում: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |