«Ճանապարհային քարտեզի» մասին հայտարարությունը Բարաք Օբամայի համար իր խոստումը չկատարելու պատրվակ հանդիսացավ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի արտագործնախարարության համատեղ հայտարարությունը, որը հրապարակվել էր ապրիկի 24-ի նախօրեին, լավ պատրվակ էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար` ԱՄՆ-ի հայկական համայնքին հղված ուղերձում չկիրառելու «ցեղասպանություն» բառը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ամերիկայի առաջնորդը, վկայակոչելով «ճանապարհային քարտեզի» առնչությամբ համաձայնագիրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, օգտվել է «Հայոց ցեղասպանություն» տերմինի օգտագործումից խուսափելու հարմար պատրվակից, որպեսզի, ինչպես ինքն է հայտարարել, չխանգարի հայ-թուրքական գործընթացին: Մեր մեղքով, այդ հայտարարությունը նախագահ Օբամային համար իր խոստումը չկատարելու պատրվակ է հանդիսացել», - նշել է Կիրո Մանոյանը:



«Հայ Դատի» ղեկավարի խոսքերով, ԱՄՆ նախկին նախագահների համեմատությամբ, Բարաք Օբաման կարողացել էր իր հայացքները ներկայացնել Ցեղասպանության առնչությամբ, սակայն պարզ է, որ նա չի արել այն, ինչ բազմիցս խոստացել էր: «Չկատարելով իր խոստումը, Բարաք Օբաման խորապես հիասթափեցրել է նախ եւ առաջ ԱՄՆ-ի հայկական համայնքին` մարդկանց, ովքեր քվեարկել էին նրա օգտին»,- նշել է Կիրո Մանոյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Բարաք Օբաման չպետք է սպասի գալիք տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Երեւանի եւ Անկարայի հայտարարությունից հետո, ԱՄՆ-ը ողջունել է այդ քայլը եւ հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների:



1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հայերին հղված ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սահմանափակվել է «Մեծ Եղեռն» բառակապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «94 տարի առաջ տեղի է ունեցել 20-րդ դարի մեծագույն չարագործություններից մեկը: Ամեն տարի մենք հարգում ենք մեկ ու կես միլիոն հայերի հիշատակը, որոնք սպանվել էին Օսմանյան կայսրության վերջին օրերին»: «Մեծ Եղեռնը» պետք է ապրի մեր հուշերում, ինչպես այն ապրում է հայ ժողովրդի սրտերում»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---