ԱՄՆ-ում հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժերը համարում են Օբամայի ձեռքբերումներից մեկը 1 մայիսի 2009 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա տեղաշարժերը դիտարկում են որպես ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի պաշտոնավարման հարյուր օրվա արտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Համմերը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Մենք գտնում ենք, որ կարեւոր ձեռքբերում ենք արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում: Մենք ամեն կերպ աջակցելու ենք այդ գործընթացին»,- հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:Մայքլ Համմերի խոսքով, Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ կարեւոր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը: «Մենք հավատում ենք, որ ներկայումս առաջընթացի համար լավ հիմք կա: Այդ իսկ պատճառով ԱՄՆ նախագահը կարեւոր համարեց այցելել Թուրքիա: Մենք հուսով ենք, որ մենք բաց երկխոսություն եւ կարծիքների փոխանակում կունենանք թուրքական կառավարության հետ»,- հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, գրում է Hurriyet Daily News-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |