Կուսակցությունների միջեւ պայքարը եթերում կսկսվի մայիսի 4-ից

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացել է արտահերթ նիստ Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար Հանրայի հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով եթերային ժամանակի օգտագործման ժամն ու կարգը որոշելու համար:



ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 20, կետ 2-ի եւ հոդված 138.15 կետեր 2, 3, 4,5-ի հիման վրա կայացել է վիճակահանություն, որի արդյունքներով որոշվել է եթերային ժամանակի բաժանումը կուսակցությունների միջեւ: Վիճակահանության «կամքով» եթերային մրցարշավն առաջինը կսկսի եւ վերջինը կավարտի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:



Կուսակցությունների միջեւ պայքարը եթերում կշարունակվի մայիսի 4-29-ը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---