Արդյո՞ք Արամայիս Գրիգորյանը կլքի ՀՅԴ շարքերը պորտֆելի պատճառով

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններին նախընտրական քարոզարշավի համար պատասխանատու ՀՅ «Դաշնակցության» Բարձրագույն Մարմնի անդամ Արտաշես Շահբազյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ «Դաշնակցություն» կուսակցությունից գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը որոշել է պահպանել նախարարի պորտֆելը:



«Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է Գրիգորյանը:



ՀՅ «Դաշնակցություն» կուսակցությունն ապրիլի 27-ին պաշտոնապես հրաժարվեց հետագայում կոալիցիային մասնակցելուց: Կուսակցությունը հրաժարվեց նաեւ կառավարությունում եւ խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից: Կուսակցությանն էին պատկանում նախարարների պորտֆելները` աշխատանքի եւ սոցիալական հարցերի` Արսեն Համբարձումյան, կրթության եւ գիտության` Սպարտակ Սեյրանյան, գյուղատնտեսության` Արամայիս Գրիգորյան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---