Հայաստանի նախագահը հանդիպել է Եվրոպայից երիտասարդ քաղաքական գործիչների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել տասնյակ եվրոպական երկրներից երիտասարդ քաղաքական գործիչների Ծաղկաձորում անցկացվող ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների հետ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN. Net-ի թղթակիցը Ծաղկաձորից, համաժողովի աշխատանքին մասնակցում է 30 երիտասարդ քաղաքական գործիչ 15 եվրոպական երկրից եւ հենց Հայաստանից: Ոչ պաշտոնական իրավիճակում քննարկվող հիմնական հարցերն են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:



«Եվրոպացի երիտասարդ գործիչների հետ հանդիպումը մեզ մոտ առաջին անգամ է անցկացվում, եւ նման կարգի հանդիպումները մեզ համար ծայրահեղ օգտակար են», - իր ողջույնի խոսքում ընդգծել է Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահի խոսքերով, այդպիսի հանդիպումները տարբեր երկրներից երիտասարդ քաղաքական գործիչներին հնարավորություն կընձեռեն քննարկելու արդիական հարցեր, կարծիքներ եւ գաղափարներ փոխանակել:



Նախագահ Սարգսյանը նաեւ նշել է, որ միշտ պատրաստ է աջակցել երիտասարդության բոլոր նախաձեռնություններին եւ քննարկել նրանց ներկայացրած առաջարկությունները:



Իր ելույթում, Սերժ Սարգսյանը նաեւ մանրամասնորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության նախապատմությունն ու այդ հակամարտության կարգավորման գործում Հայաստանի դիրքորոշումը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---