ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ ՉԷ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

PanARMENIAN.Net - Եվրոմիությանն անդամկցելու հարցին պետք չէ մոտենալ տարածաշրջանային տեսանկյունից եւ Հարավային Կովկասի երկրները միաժամանակ ընդգրկել Եվրամիություն: Այդ մասին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրմգարդ Շվեյցերը: Արտաքին հարաբերությունների ՀՀ խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու հարցը, ինչպես նաեւ տնտեսական զարգացման հարցեր: Կողմերը նշել են, որ ԵՎրամիությունում ինտեգրացման համար մնացել է միայն լուծել սահմանադրական փոփոխություններ պահանջող հարցեր, որի համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---