Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»

Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան X-ի միկրոբլոգում։

Նրան ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանը և ԱՄՆ քաղաքների ու նահանգների ներկայացուցիչներ։

Վերման նաև իր տպավորություններ է ներկայացրել այցից X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունն արժանի են հիացմունքի։

«Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը։ Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր։ Ինձ համար պատիվ էր հարգանքի տուրք մատուցելու պատմության այս ողբերգական էջի զոհերի հիշատակին»,- գրել է նա։

Հունիսի 17-ին Երևանում մեկնարկում է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ–ամերիկյան համաժողովը, որին մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին։ Նրանք հունիսի 17-ին և 18-ին կքննարկեն քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների հետ համագործակցության, տեղական մակարդակում ժողովրդավարության կառուցման հարցեր:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---