Թուրքիայի վարչապետը կբացի Հայաստանի հետ սահմանը խորհրդարանական ընտրություններից հետո15 մայիսի 2009 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ժամանակավորապես հրաժարվել է Հայաստանի հետ սահմանի բացումից խորհրդարանական ընտրություններում հաղթելու նպատակով: Այդ մասին ասվում է «Նովոստի-Ազերբայջան» լրատվական գործակալության հաղորդագրության մեջ: Ըստ քաղաքագետի, շնորհիվ Ադրբեջանի ջանքերի, թուրքական ընդդիմությունը կարողացավ ղարաբաղյան հարցը ներքաղաքական խնդիր դարձնել Թուրքիայի համար: «Ուստի հայ-թուրքական սահմանի բացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հետ կապելու վերաբերյալ իր վերջին հայտարարություններով, Էրդողանը հանեց այդ հարցը օրակարգից եւ զինաթափեց ներքին ընդդիմությանը»,-ասել է Զ.Ալիզադեն: Զ.Ալիզադեն վստահ է, որ Թուրքիայի վարչապետը, հաղթելով խորհրդարանական ընտրություններում, կմոռանա Ղարաբաղի մասին եւ ձեռնամուխ կլինի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ արդն իսկ գոյություն ունեցող առեւտրատնտեսական կապերի իրավաբանական ձեւակերպմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |