Կազիմիրով. Նախագահների յուրաքանչյուր հանդիպումից դեպքերի կախարդական շրջադարձ սպասելը միամտություն է15 մայիսի 2009 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից դեպքերի կախարդական շրջադարձ սպասելը միամտություն է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ճանապարհ է, որը համբերություն եւ քաղաքական կամք է պահանջում: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Երկու երկրների ղեկավարություններն իրենց երկրների հասարակությանը չեն նախապատրաստում փոխզիջումների: Իսկ այն հույսը, որ մեկն ամբողջությամբ կստանա ամեն ինչ, միամտություն է: Իհարկե, կողմերը պետք է զիջումների գնան»,- ընդգծել է ռուս դիվանագետը:Խոսելով Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին` Վլադիմիր Կազիմիրովը նշեց. «Ուրախալի է, որ մոտենում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 5-րդ հանդիպումը: Եթե նույնիսկ համանախագահներին հաջողվեց մոտեցնել կողմերի դիրքորոշումները, եթե նույնիսկ ընդհանուր դիրքորոշում են գտել մեկ կամ երկու սկզբունքների շուրջ, բայց պետք չէ մոռանալ, որ գործում է «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» կանոնը, իսկ այդ «ամեն ինչին» պետք է համբերատար սպասել»,- ընդգծել է դիվանագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |