Հայաստանի նախագահը այցելել է «Նաիրիտ» գործարանի դեպքի վայրը15 մայիսի 2009 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ, որտեղ նախօրեին պայթյուններ էին տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հանրապետության ղեկավարը հանդիպել է գործարանի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում նախագահին ներկայացվել է ընդհանուր իրավիճակը գործարանի տուժած հատվածում: Ինչպես նշել է Հայաստանի նախագահը, գործարանի աշխատողները, զոհաբերելով իրենց, պայթյունի հետեւանքների մեղմացման համար արեցին ամեն ինչ: Նրա խոսքով, այդ իրադարձությունը դաս կծառայի, որպեսզի ինչպես պետական կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ հայկական գործարանների ղեկավարությունն ավելի զգոն լինի: «Ոչ պետությունը, ոչ էլ գործարանի ղեկավարությունը չեն կարողանա հատուցել գործարանի աշխատողների կյանքերի կորուստը: Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածներին ընտանիքներին եւ հարազատներին»,- հայտնել է երկրի ղեկավարը:Նախօրեին, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ: Այրվել է աբսորբցիոն մեկ աշտարակ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, փրկարար ծառայության շնորհիվ հրդեհը լիովին մարվել է: Արդյունքում զոհվել է 4 եւ վիրավորվել է 8 մարդ: Գործարանում դեռեւս երեկ մասնագիտական խորհուրդ է ձեւավորվել, որը փորձում է պարզել վթարի պատճառները, ուսումնասիրել հետեւանքներն ու դրանց վերացման ուղիները: Վթարը չի վնասել շրջակա միջավայրին, վտանգավոր արտանետումներ չեն եղել: Գործարանի մյուս տեխնիկական գծերը շարունակում են աշխատել: Ինչ վերաբերում է աշխատանքի ռեժիմին, այդ մասին կասվի լրացուցիչ: Պայթյունի փաստով երկու քրեական գործ է հարուցվել, պայթյունի պատճառները պարզվում են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |