ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ֆրանսիան ներկայացնող, համանխագահ Հյուգ Պերնեյի առաջին այցը Հայաստան: Երեկ նա հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Այսօր նախատեսված է համանախագահի հանդիպումը արտաքին գործերի նախարարի տեղակալ, Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններում նախագահի անձնական ներկայացուցիչ Թաթուլ Մարքարյանի հետ: Վաղը ֆրանսիացի դիվանագետը կմեկնի Երեւանից: Հատկանշական է, որ Հյուգ Պերնեն այս անգամ մտադիր չէ այցելել Բաքու: Հիշեցնենք, որ Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցչի պաշտոնում Պերնեն փոխարինել է Ֆիլիպ դը Սյուրմենին, որը Ուկրաինայում դեսպան է նշանակվել : Պերնեն Ֆրանսիայի ԱԳՆ ցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրենն է: Նա աշխատել է Ֆրանսիայի դեսպանատանը Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Կիեւում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---