«Նաիրիտ գործարանի» մամուլի ծառայությունը հերքում է ձեռնարկությունում հրդեհի բռնկման մասին տեղեկությունը

PanARMENIAN.Net - «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մամուլի ծառայությունը լիազորված է տեղեկացնել, որ լրատավական գործակալություններով տարածված տեղեկատվությունը Նաիրիտում բռնկված նոր հրդեհի մասին իրականությանը չի համապատասխանում:



Նաիրիտ գործարանում ընթանում են ս/թ մայիսի 14-ին քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարի արդյունքում այրված - փլուզված տեղամասի ապամոնտաժման աշխատանքները` նոր պայթյունների կամ հրդեհի վտանգն իսպառ չեզոքացնելու, պայթյունի հետ-անքով ապամոնտաժման ենթակա կոնստրուկցիաների վրա թափված - սարքավորումների մեջ մնացած քիմիական նյութերը լիարժեքորեն վնասազերծելու, ինչպես նա- դեպքի վայրում քննչական մարմինների - փորձագետների անվտանգ - անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով:



Հաղորդագրություններում հիշատակված հրդեհը տեղի է ունեցել «Նաիրիտ Գործարան» ընկերության տարածքից մինչ- 1 կմ հեռավորության վրա - որ-է ազդեցություն մեր ձեռնարկության հրդեհային անվտանգության վրա չունի:



Նաիրիտ կաուչուկի գործարանի հարեւանությամբ գտնվող Նաիրիտ-2 ձեռնարկությունում, որը զբաղվում է քիմիական տեխնոլոգիաների մաշկմամբ, հրդեհ է բռնկվել: Ինչպես PanARMENIAN.N et-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, 140 քառ. մ տարածքում այրվել է հաստկոցը:



Մայիսի 14-ին, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ եւ «Շտապ օգնության»բրիգադներ:



«Նաիրիտի» քլորոպրենի արտադրամասում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է աբսորբցիոն մեկ աշտարակ: Հրշեջների եւ փրկարար ծառայության ջանքերի շնորհիվ հրդեհը լիովին մարվել է մինչեւ 23:00: Հրդեհի արդյունքում զոհվել է 4 եւ վիրավորվել է 8 մարդ:



Պայթյունի փաստով երկու քրեական գործ է հարուցվել, պայթյունի պատճառները պարզվում են:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---