ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ10 հունիսի 2002 - 23:26 AMT PanARMENIAN.Net - Այս տարի սպասվում է 80 հազար զբոսաշրջիկների ժամանումը Հայաստան: Դա 25-30 տոկոսով գերազանցում է 2000 թվականի ցուցանիշները, սակայն զգալիորեն ցածր է անցյալ տարվա ցուցանիշներից: Վերջին հանգամանքը կապված է անցյալ տարի նշված Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի հետ: Ինչպես «Դե-Ֆակտո» գործակալության թղթակցի հետ զրույցի ընթացքում տեղեկացրել է տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության զբոսաշրջիկության վարչության պետ Արթուր Զաքարյանը, առաջընթաց է նկատվում է ներքին զբոսաշրջիկության զարգացման մեջ: Այս ամռանը սպասվում է ներքին զբոսաշրջիկության աճ 15 տոկոսով: Հայաստանի բնակիչների մեջ գերադասում են Ծաղկաձորի, Դիլիջանի, Արզնու եւ Ջերմուկի հանգստյան տները եւ հյուրանոցները: Ներքին զբոսաշրջիկության զարգացման պահպանումը Զաքարյանը բացատրում է հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմամբ եւ բնակչության վճարունակության աճով:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |