Երեւանում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հերթական հանրահավաքը, որը Վարդան Մամիկոնյանի անվան հրապարակում հավաքել էր շուրջ 500 մարդու: Հանրահավաքում ելույթ ունեցած ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանն ընտրողներին խոստացել է, որ իրենց հաղթանակի դեպքում Երեւանի քաղաքացիներն անմիջապես փոփոխություն կզգան առողջապահական մարմինների, հոսպիսների, ինչպես նաեւ մատչելի հյուրանոցների աշխատանքում, որոնք իրենք ծրագրում են ստեղծել այս կամ այն պատճառով Երեւանում անօթեւան մնաց քաղաքացիների համար:



Հանրահավաքում ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` իշխանություններից պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին` Արցախի հերոսներին:



Իշխանությունների առավել հիմնավոր քննադատությամբ հանդես եկած ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ խորհրդարանում ուսումնասիրվող տնտեսական օրինագծերն իրենց բույթով ծիծաղաշարժ են եւ իրենց հետ բերում են միայն օլիգարխների իշխանության ուժեղացում:



Մեկնաբանելով ընտրություններում հնարավոր պարտությունը` Հայաստանի նախկին նախագահն ասել է, որ ընտրություններում պարտվածներ չեն լինում` ընտրություններում պարտվել կարելի է միայն այն դեպքում, երբ դադարեցվում է պայքարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---