Դաշնակցությունն առաջարկում է մայրաքաղաքի բարոյական եւ ֆիզիկական մաքրման ծրագիր

PanARMENIAN.Net - «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն իր ծրագիրը նախապատրաստել էր, երբ դեռեւս կոալիցիայում էր, թեեւ այժմ նախընտրական քարոզարշավին մասնակցում է որպես ընդդիմադիր ուժ», - նշել է ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը քաղաքապետի եւ ավագանիների խորհրդի առաջիկա ընտրություններին մասնակցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:



«Որոշ քաղաքական ուժեր համարում են, որ ընտրությունները քաղաքականացված են ավելի շատ, քան անհրաժեշտ է, մյուսներն ընդհանրապես դա հերքում են եւ պնդում, որ մեզ սպասվում են զուտ վարչական ընտրություններ: Դաշնակցությունը համարում է, որ ընտրությունները քաղաքականացված են այնքանով, որքանով քաղաքականացված են ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենք», - հայտարարել է Ռուզան Առաքելյանը:



Նա նաեւ նշել է, որ Երեւանում ամենատարբեր ոլորտներում բավականաչափ շատ խնդիրներ գոյություն ունեն, եւ կուսակցությունը, առաջիկա ընտրությունների քաղաքականացվածությունը քննարկելու փոխարեն, մտածում է այդ խնդիրների լուծման մասին: «Դաշնակցությունն առաջարկում է մայրաքաղաքի բարոյական եւ ֆիզիկական մաքրման ծրագիր», ասել է Ռուզան Առաքելյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---