Երեւանում սկսվել է ՀԱԿ կողմնակիցների ցույց29 մայիսի 2009 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Ներկա պահին Մաշտոցի անվան Հնագույն ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի» մոտ տեղի է ունենում Հայկական ազգային կոնգրեսի մասնակիցների ցույցը: Ավելի վաղ ցույցի մասնակիցների համար կազմակերպվել է համերգ, որին ելույթ է ունեցել տեղական խումբ: Հաղթական թեմաներով կատարված երգերի շարքում հնչել են երկուսը, որոնք նվիրված են եղել փախուստի մեջ գտնվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:Այնուհետեւ ժամանել են շարժման առաջնորդներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արարատ Զուրաբյանը, Լեւոն Զուրաբյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Մատենադարանի մոտ ընթացող ցույցի մասնակիցների թիվը շուրջ 5000 է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |