ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին կսկսվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածությունների առաջադրման գործընթացը: Հիշեցնենք, որ Ղարաբաղի ղեկավարի հերթական ընտրությունները կկայանան օգոստոսի 11-ին: Թեկնածուների գրանցումը կանցկացվի հուլիսի 17-ից 22-ը: Առաջադրումը կկատարվի կամ քաղաքական կուսակցությունների կողմից, կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով: Թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ է հավաքել ոչ պակաս քան մեկ ու կես հազար ստորագրություն: Ընդ որում, ցուցակներով պետք է ներկայացվեն հանրապետության առնվազն չորս շրջանների բնակիչները: Քարոզարշավը կսկսվի հուլիսի 23-ին եւ կավարտվի օգոստոսի 10-ին: Ընտրությունների նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հրապարակի ձայների հաշվման ավարտից 28 ժամ հետո, իսկ 72 ժամ հետո` կհրապարակվեն վերջնական արդյունքները:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---