Հայաստանի նախագահը նախաձեռնել է երկրում համաներում հայտարարելու հարցը 2 հունիսի 2009 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել մեր երկրում համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ: Ի հավելումն բոլոր քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին եւ Հանրային խորհրդին` համաներում անցկացնելու անհրաժեշտության եւ պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու` մայիսի 28-ին հնչեցված կոչին, Սերժ Սարգսյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները: ՀՀ նախագահի աշխատակազմին հանձնարարվել է նշված ժամկետում ամփոփել նաեւ քաղաքական ուժերից, գործիչներից եւ Հանրային խորհրդից ստացված առաջարկությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |