Սանքտ Պետերբուրգում որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայանալիք առաջիկա հանդիպմանը լուրջ քննարկումներ են սպասվում, եւ եթե Հայաստանը կառուցողական դիրքորոշում որդեգրի, տեսականորեն հնարավոր է որեւէ արդյունքի հասնել: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:



Ընդ որում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ բանակցությունների այս փուլում որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Ինչպես հաղորդում է Bakililar.AZ-ը, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեծ հույսեր չի տածում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայանալիք առաջիկա հանդիպման արդյունքների վերաբերյալ:
 Ուշագրավ
---