ՀԱԿ-ը դեռեւս դիմում չի ներկայացրել ԿԸՀ մանդատներից հրաժարվելու մասին

PanARMENIAN.Net - Չնայած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հունիսի 1-ի հանրահավաքում արված հայտարարությանը Երեւանի Ավագանու խորհրդի մանդատներից հրաժարվելու մասին, ՀԱԿ-ի ներկայացուցիչները դեռեւս դիմում չի ներկայացրել ԿԸՀ մանդատներից հրաժարվելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղար Տաթեւիկ Օհանյանը: «Նույնիսկ եթե ՀԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարեն մանդատներից հրաժարվելու մասին, նրանց տեղերը Երեւանի Ավագանու խորհրդում թափուր կմնան, քանի որ օրենքը թույլ չի տալիս կրկնական ընտրություններ անցկացնել»,-հայտարարել է նա:



Տ.Օհանյանն ընդգծել է նաեւ, որ ՀԱԿ-ի ցուցակի բոլոր ներկայացուցիչները պետք է առանձին դիմումներով ներկայանան: «ԶԼՄ-ներում հաղորդագրություն է հայտնվել, թե ՀԱԿ-ը 12-13 մանդատ ունի Ավագանու խորհրդում: Սակայն դեռեւս հայտնի են միայն նախնական տվյալներն, այժմ դեռեւս ընթացքի մեջ է ձայների վերահաշվարկը: Երբ հայտնի դառնան ընտրությունների վերջնական արդյունքները, տեղի կունենա նիստ, որի ընթացքում էլ կորոշվի, թե որքան մանդատ ունի այս կամ այն քաղաքական կուսակցությունն Ավագանու խորհրդում»,-ասել է Օհանյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---