Հայաստանում մշտապես զգացել են Նիդերլանդների բարյացակամությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Օննօ Էլդերենբոշին` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Էլդերենբոշին անցած տարիների սերտ համագործակցության համար եւ ընդգծել, որ որ Հայաստանում մշտապես զգացել են Նիդերլանդների բարյացակամությունը եւ օժանդակությունն ինչպես ուղղակի, այնպես էլ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Նիդերլանդների խորհրդարանների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող պատգամավորական եւ փորձագիտական փոխանակումների ծրագրերը: Նրանք կարեւորել են երկու երկրների Վերահսկիչ պալատների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ փորձի փոխանակումը հարկային ու մաքսային բնագավառներում:



Ամփոփելով զրույցը` Հովիկ Աբրահամյանը հաջողություններ է մաղթել դեսպան Էլդերենբոշին իր ձեռնարկումներում եւ հույս հայտնել, որ նա բարեկամական կապը մեր երկրի հետ կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո քարտուղարությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---