Հայ-ավստրիական հանձնաժողովը զանազան տնտեսական ծրագրերի լայն շրջանակ կքննարկի

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկեց Հայ-ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի չորրորդ երկօրյա նիստը, որը նախագահում են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Ավստրիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Յոհանն Զաքսը:



Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, նիստի ընթացքում Հայաստանի եւ Ավստրիայի պատվիրակության անդամները կքննարկեն զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը` նախանշելով նշված եւ այլ ոլորտներում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: Կողմերը կանդրադառնան նաեւ երկու երկրների ներկա եւ հեռանկարային տնտեսական իրավիճակին, հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը վերաբերող, ինչպես նաեւ առեւտրի եւ ներդումների ոլորտում երկկողմ համագործակցության խնդիրներին:



Հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկումներ կծավալվեն նաեւ «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում ծրագրերի իրականացման համար» եւ «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» հայ-ավստրիական երկկողմ համաձայնագրերի նախագծերի շուրջ:



Հայ-ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության խառը հանձաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել 2002 թվականին Վիեննայում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---